Ռուս զինվորականների հետախուզական մի ամբողջ վաշտ Չեռնիգովի շրջանի մոտ հանձնվել է ուկրաինացի զինվորականներին։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, հաղորդում է Korrespondent-ը։

«Ոչ ոք չէր մտածում, որ մենք գնում ենք սպանելու, մենք չէինք պատրաստվում կռվել, մենք տեղեկություններ էինք հավաքում»,- ասել է ռուս հետախույզը։