ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ջերմուկում մարտական տագնապ չի հայտարարվել։

Նշենք, որ «Փաստինֆո»-ն Ջերմուկում ծառայություն իրականացնող զինծառայողներից ահազանգ էր ստացել, որ տագնապ է հայտարարվել ու հրահանգվել է բարձրանալ դիրքեր։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել ՀՀՊՆ-ից, որտեղից հավաստիացրեցին, որ իրավիճակը հանգիստ է ու մարտական տագնապ չի հայտարարվել։