Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում  կայացել է գյուղապետի արտահերթ ընտրություն:

Քվեարկության նախնական արդյունքներով ինքնաառաջադրված անկուսակցական 4 թեկնածուներից հաղթել է Արմեն Խլղաթյանը: Նրա օգտին քվեարկել է 567 ընտրող:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված տվյալների,  մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են այսպես. Գևորգ Զաքարյան՝ 259, Մովսես Սահակյան՝ 217, Կարապետ Խաչատրյան՝ 90:

Տարոնիկի 1 644 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 152-ը: 19 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: