Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբի ղեկավարությանը խոստացել է, որ անվճար չի հեռանա, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։

Կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, սակայն 2024թ․ ամռանը ՊՍԺ-ն պարտավոր կլինի ընդունել Մադրիդի «Ռեալի» կամ այլ ակումբի առաջարկ Մբապեի տեղափոխության հարցով։

Մբապեն ցանկանում էր եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն անվճար տեղափոխվել «Ռեալ»։

Ֆուտբոլիստը մեկ ամիս հեռացվել էր գլխավոր թիմից մինչեւ բանակցությունների ավարտը։ Նա վերսկսել է մարզումները իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։