Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երեւանի ավագանու ընտրություններում եւ պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասաց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

«Ինձ հասած տեղեկություններով վաղը բոլոր տեղամասային տարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել եւ մի քանի հարյուր ձայնի տարբերությունը ուզում են խլել ժողովրդից: Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել ընտրությանը եւ ովքեր չեն մասնակցել ընտրությանը, եթե վաղը հանկարծ նիկոլենք որոշեն իրենց օգըտին վերնայել արդյունքները եւ ժողովրդից գողանալ այն մեկ մանդատը, որի տարբերությամբ իրենք փոքրամասնություն են դարձել, ես կոչ եմ անում նրանց, ովքեր հատկապես չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդի քվեին: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ՝ դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասաց նա:

Թեւանյանը նշեց, որ իրենք դիտորներ են ուղարկելու ընտրատեղամասեր, որ ներկա գտնվեն վերանայումներին:

«Կոչ եմ անում ՔՊ-ին, չիրկաանացնել լկտիագույն կեղծարարությունը, որը պատրաստվում են»,- հավելեց նա: