Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Տեղեկացվում է, որ նրան այժմ տեղափոխում են Բաքու։ Ընդ որում, նշվում է, որ Հարությունյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը: