ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:


«Ընդունել ՌԴ ԱԳՆ առաջարկը` ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև նոտաների փոխանակման ճանապարհով Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում:


Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի Հայաստանում թվով երկրորդը. առաջինը Գյումրիում է:

ՌԴ ԱԳ նախարարությանը հանձնարարվել է իրականացնել նոտաների փոխանակում: Հարկ եղած դեպքում թույլատրվում է նոտաների նախագծում «ոչ սկզբունքային» փոփոխություններ իրականացնել: