Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։