Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է: Դա հաստատում են առևտրի ցուցանիշները։ 2023 թվականի 9 ամիսներին մենք 43,5%-ով գերազանցել ենք նախորդ տարվա ցուցանիշները և հասել 4,4 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ, մենք այժմ փաստացի հավասարության ենք հասել մեր առևտրում։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Երեւանում հայտարարեց ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք լավ արդյունքների ենք հասել գյուղմթերքների մատակարարման, ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման, ինչպես նաև մետաղների առևտրի ոլորտում։

Մենք զարգացնում ենք համագործակցությունը ֆինանսական և բանկային ոլորտում։ Հատկապես ուզում եմ նշել, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր հաշվարկներում ռուսական ռուբլու տեսակարար կշիռը կազմել է 90,3 տոկոս»,- հավելեց ՌԴ կառավարության փոխվարչապետը։