Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 16-ին, ժամը 15.29-ին:

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 181 ՕԼ 64 պետհամարանիշով միկրոավտոբոսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ՝ 1942 թ. ծնված Ն. Պ.-ը եւ ուղեւոր Գ. Գ.-ը տեղում մահացել են:

Վիրավորներ Օ. Մ.-ը, Լ. Ա.ը եւ Ս. Ս.-ը տեղափոխվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: