Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիասթափվել է այն հանգամանքից, որ իր թեկնածությունը առաջադրել են ռուսական «Արծաթե կրկնակոշիկ» ռուսական մրցույթին, որը հանձնվում է շոու բիզնեսում և հասարակական կյանքում կասկածելի ձեռքբերումների համար:
Դրանից զայրացած Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է արգելել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի և միջոցառման կազմակերպիչ «Серебряный дождь» ռադիոկայանի լրագրողների մուտքը երկիր:
Լուկաշենկոն առաջադրվել է «Տարվա գրագող» անվանակարգում, սակայն «կրկնակոշիկին արժանացել է Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման:

Ինչպես հաղորդում է РБК-ն Հարվարդի համալսարանը նշել է բելառուսցի ղեկավարի անկասկած արժանիքները ընդդիմության անօրինական ակցիաներին հակազդելու համար: Մրցանակը հանձնել են հասարակական վայրերում ծափահարությունները արգելելու համար: Միջազգային հասարակությունը հատուկ ուշադրություն դարձրել էր այն հանգամանքին, երբ ծափահարությունների համար ձերբակալվել է մեկձեռնանի անդամալույծը: Կազմակերպիչները չեն կարողացել կապի դուրս գալ քաղաքական գործչի հետ և անձամբ հրավիրել միջոցառմանը: