Մայր Աթոռ Սբ Էջմիածնից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը (աջից առաջինը), այսօր կայացած ասուլիսին արձագանքելով իր հասցեին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ինքը միասեռական է՝ հայտարարեց, որ երեկվա հրապարակումներն իրեն շոկի մեջ են գցել, ապա ավելացրեց, որ արդեն դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով դադարեցնել իր գործունեությունը, գրում է tert.am-ը: 

Նա նաև նշեց, որ հրապարակված լուսանկարները, որում պատկերված են ինքը և մի երիտասարդ, իր անձնական արխիվից ուղղակի անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, և ինքը չգիտի, թե ով:

Հակոբ աբեղա Գրիգորյանը միայն վկայեց, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է: Նա այդ ամենի մեջ մեղադրեց թատերագետ Լևոն Մութաֆյանին, ըստ հոգևորականի, հավանաբար, իր դեմ մաղձ ունի:

«Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդ թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Ես Արման Գրիգորյան՝ իմ աշխարհիկ անունով եմ հանդես եկել»,- ասաց նա։

 

Մանրամասները` այստեղ

Տեսանյութը` tert.am

Լուսանկարը` aravot.am