ԱՄՆ կոչ է արել ռուսական իշխանություններին պատասխանատվության ենթարկել Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ մեղավորներին և մտադիր է աջակցել նրանք, ովքեր աշխատում են այս ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին Մագնիտսկու մահվան չորորդ տարեդարձր կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք կոչ անել պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ում պատճառով Մագնիտսկի անարդար կերպով հայտնվեց կալանքի տակ և մահացավ և մենք կշարունակենք ամբողջովին օժանդակել Ռուսաստանում այն մարդկանց ջանքերը, ով ցանկանում է այս հարցում հասնել արդարադատության, այդ թվում նաև Մագնիտսկու 2012 թվականին ընդունված Մագնիտսկու ակտի իրականացման շոնրհիվ»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ինչպես հիշեցնում է Риа Новости գործակալությունը Մոսկովյան մեկուսարանում մահացած Hermitage Capital հիմնադրամի աուդիտորի անվամբ ընդունված օրենքը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել էր 2012 թվականի վերջին: Այն նախատեսում է վիզայի և տնտեսական պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ովքեր ըստ ամերիկացի խորհրդականների մասնակից են մարդկանց իրավունքների խախտումներին:
Ռուսասկան իշխանությունները դրան ի պատասխան նշում են, որ հետաքննությունը պատշաճ կերպով է իրականացվել և որպես պատասխան գործողություն 2012 թվականի դեկտեմբերին ընդունեցին «Դիմա Յակովլևի օրենքը», որով արգելվում է ամերիկացի ծնողներին որդեգրել ռուս երեխաների: