Ոսկու շուկայի աշխատակիցները տուգանվել են միայն այն ժամանակ, երբ հարգադրոշմներից մեկը բացակայել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ  նախորդ շաբաթ ոսկու շուկայի աշխատակիցները բողքել էին, թե, երբ Սասունցի Դավթի արձանը պատկերող հագրադրոշմի որևէ հատված լավ դրոշմված չի եղել, իրենց տուգանել են:

«Չկա նման բան, նման տուգանքներ նշանակված չեն եղել, տուգանքներ նշանակված են եղել, միայն այն ժամանակ, երբ կնիքներից մեկը բացակայել է: Դրոշմներն ընդամենը հարյուրից երեք հարյուր դրամ արժեն, իսկ տուգանքն ամեն կտորի համար, հիսուն հազար դրամ է»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:

Իսկ ինչ վերաբերում է, այն բողոքներին, թե բանավոր կերպով տեսչության աշխատակիցները մեկ միլիոն տուգանք են պահանջել, նախարարը հայտարարեց. «Եթե կաշառք են առաջարկել, ապա ես հորդորում եմ, որ որևիցե մեկը որևէ բան որևէ մեկին չվճարի և նման շանտաժի չենթարկվի: Եթե նման բան եղել է, ապա դա կարելի է դատական կարգով մեղադրանք ներկայացնել մեր աշխատակիցների դեմ և թող պատժվեն»: