«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից, Հրանտ Դինքի սպանության պատվեր տալու մեջ կասկածվողներից մեկը համարվող Հասան Օքթայը 2008թ. Հայաստան է եկել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով: Ա. Սարգսյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:

«Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր իբր փոխարինող մեկ ուրիշին և ընդհանրապես չներկայացավ: Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին: Երիտասարդների հետ կապված խնդիրներ էր քննարկվում: Ոչ վարչապետը, ոչ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»:

Գրանտային ծրագրի շրջանակներում ֆինասավորվող այդ քննարկմանը ներկա են եղել Վրաստանից, Ադրբեջանից ժամանած հյուրեր, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դասախոսի կարգավիճակով: Համացանցում հայտնված Հասան-վարչապետ լուսանկարն արվել է 2008թ. օգոստոսին: Ի դեպ, Հ. Օքթային ողջ ընթացքում ուղեկցել է ՀՀ ԱԱԾ-ն, և նա 2008-ից հետո մի անգամ էլ է ՀՀ ժամանել: