Այսօր ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների ասուլիսը բավական թեժ էր: ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ու ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը բանավիճում էին, ՀՀԿ-ական պատգամավորն էլ շատ ժամանակ խոսում էր առանց հերթ տալու ԲՀԿ-ական պատգամավորին:

Ասուլիսի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորը կոչ արեց ինչ-որ մի տոնի համար հավաքվել հարակից հրապարակներում և հասկանալ թե ում համախոհներն են շատ: Դրանից բխած պատգամավորների երկխոսությունը ստորև:

Լյովա Խաչատրյան- Օրինակ մարտի 8-ը, մեր սիրելի կանանց տոնը: Եկեք կոչ անենք մեր համախոհներին հարակից հրապարակներում նշել այդ տոնը և կտեսնենք, թե ում համախոսհներն են շատ:

Վարդան Այվազյան- Կասկածու՞մ եք մեր համախոհների վրա:

Լյովա Խաչատրյան- Եկեք հավաքվեք, կտեսնենք:

Վարդան Այվազյան - Այվազյան Վարդանի վրա մի կասկածեք:

Լյովա Խաչատրյան - Չեմ կասկածում:

Վարդան Այվազյան - Հիմա բայց իմ հետ եք խոսում, իմ անունը մի տվեք:

Լյովա Խաչատրյան - Եկեք հավաքվեք տեսնենք ումնա շատ, ասեք ձեր ուժին:

Այս ամենից հանրապետական պատգամավորը վրդովվեց, նշեց, որ էլ երկար ժամանակ չի մասնակցի ասուլիսների, քանի որ կարևոր խնդիրները թողած, այլ բաներ ենք քննարկում:
«Տուն տունիկ չենք խաղում: Եկեք լուրջ հարցեր քննարկենք», - նշեց նա:

Մեկ այլ նման բառախաղ տեղի ունեցավ Մաքսային միության հարցերի հետ կապված քննարկման ժամանակ: ԲՀԿ-ական պատգամավորը մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որին ի պատասխան Վարդան Այվազյանը նշեց, որ մեր նախագահին պետք է սիրել անկախ ամեն ինչից, ինչին ի պատասխան Լյովա Խաչատրյանը նշեց.

«Սիրում եմ՝ ինչա եղել որ»: