Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը YerevanNews.am-ի հետ զրույցում սրտանց շնորհավորելով կանանց տոնը՝ վերջիններիս ցանկացավ բոլոր ցանկությունների իրականացում:

«Որ մեզ բոլորիս համար իրենք մնան սրբություն», - նշեց նա:

Նա նշեց, որ սիրում է անակնկալներ մատուցել և հավելեց, որ տոնի առթիվ տղամարդիկ իրենց կանանց անպայման գոնե պետք է ծաղիկներ նվիրեն:

Մեր այն հարցին, թե արդյոք նախկին մարզպետն այսօր պատրաստվում է նշել կանանց տոնը, նա նշեց, որ առանձնահատուկ որևէ կերպ նա չի պատրաստվում նշել այդ տոնը:

«Կնոջս ծաղիկներ եմ նվիրելու», - նշեց նա: