Երեկ մասնավոր տարածքում տեղի է ունեցել ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ ևս: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: