Մահացել է ամիսներ առաջ Ադրբեջանում գերությունից ազատված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը:

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց «Ընդդեմ իրավական բռնության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` Մամիկոն Խոջոյանը մահացել է այսօր երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում:

Կայքը հիշեցնում է, որ հունվարի 28-ին 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հատել էր Հայաստանի պետական սահմանն ու անցել Ադրբեջանի տարածք: Մարտի 4-ին նրան վերադարձրել են հայրենիք՝ բազմաթիվ կոտրվածնքերով, սալջարդերով և խոշտանգումների այլ հետքերով: Ադրբեջանցիները հոգկան հիվանդ ծերունուն «դիվերսանտ» էին որակել:

Մանրամասները` սկզբնաղբյուրի կայքում: