Ծնողների ծայրահեղ խստությունը մեծացնում է վտանգը, որ երեխան կտարվի թմրամիջոցներով, խմիչքով և ծխախոտով: Այս մասին ասվում է Խնդիրների կանխարգելման Եվրոպական ինստիուտի (European Institute of Studies on Prevention) հետազոտությունում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` այն անցկացվել է եվրոպական 6 երկրներում: Մասնագետները զրուցել են ավելի քան 7000 անչափահասների հետ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վտանգավոր երևույթներից խուսափել են այն երեխաները, որոնց ծնողները բավականին խիստ չեն եղել: