Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ապրիլքսանչորսյան հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Ակօս»-ը ներկայացրել է հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կարծիքները:
Սիլվա Օզյերլի. Էրդողանը կարծես ծաղրում է
Էրդողանի հրավերը խայթող է: Ես դա որպես ծաղր եմ ընդունում: Ինչ որ մեկի մահվան, գոյություն չունենալու վրա կառուցված հաղթանակից են խոսում: 1915թ.-ին Գալիպոլիում (Չանաքքալե) տարբեր ազգերի զոհվելու մասին մինչ այժմ ինչո՞ւ չէր խոսվում: Մեկ տարի առաջ ընդհանուր ցավի մասին խոսող Էրդողանն այժմ կարծես ծաղրելով այդ կարևոր օրը Սերժ Սարգսյանին է հրավիրում:
Միսաք Հերգել. Էրդողանը պետք է Հայաստան գնա
Առաջին բանը, որ գալիս է միտս, այն է, որ Սերժ Սարգսյանն այս հրավերին պետք է այսպես պատասխանի. «Մենք ձեզ կսպասենք: Նախ դուք եկեք, հետո՝ կտեսնենք ինչ կլինի»:
Նախագահ Էրդողանը տարբերվող գործիչ է: Չգիտեմ, գուցե այդ տարբերությունը ստեղծողները նրա խորհրդականներն են: Անցյալ տարի իր ցավակցական ուղերձով զարմացրել ու կռիվ էր գցել հայերի միջև: Այժմ էլ այս հրավերով է ցանկանում նույնն անել:
Գայուշ Չալըքման Գավրիլոֆ. Անամոթ քայլ էր
Մտածում էի՝ Թուրքիան 2015թ.-ը հնարավորինս լուռ, հանդարտ կանցկացնի, սակայն պետությունը չափազանց անամոթ, երեսպաշտ կեցվածք դրսևորեց: Կառավարությունը սրանից առաջ էլ հայերի համար կարևոր ամսաթվերին այլ օրակարգ ստեղծելով՝ փորձել է ուշադրություն շեղել:
Կարո Պայլան. Աղետը չպետք է անտեսվի
1915թ.-ի ապրիլի 24-ին 200 հազար հայեր ձերբակալվեցին, և դա ցեղասպանության սկիզբը դարձավ: Մի ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերի գլխին եկած աղետն անտեսող նախագահի ասածների անկեղծությունը կասկածի տակ է:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասված է. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:
Այս թեմայով
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել
Ինչպե՞ս են հաքերներն օգտագործում հանրային Wi-Fi կետերը այլոց տվյալներին հասանելիություն ստանալու համար և ինչպե՞ս պաշտպանվել նրանցից
Ողջունում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. Բուրիչ
Փաշիկ Ալավերդյան․ Մինչեւ այսօր մեկ լումա չենք ստացել վիտամինների համար
«Ցելսիուս» ընկերության փակ միջոցառումը՝ ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի խաղերին ընդառաջ (տեսանյութ)
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը
ԱՄՆ-ն խոցել է հութիների դրոնը. CENTCOM
Ադրբեջանն ուզում է, որ սահման չլինի, գործի ուժի իրավունքը. Դուք հիմա լեգիտիմացնում եք դա. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Չինաստանի ափային պահպանությունը ջրցաններ է կիրառել Ֆիլիպինների պարեկանավի դեմ
Իր ներկայացման ժամանակ ակցիա անողներին «շներ» և «սապլյակներ» անվանած Հովհաննես Դավթյանը՝ քննադատությունների կենտրոնում
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
Թբիլիսիից Բաթումի՝ 3,5 ժամում․ բացվել է Զեստափոնի շրջանցիկ ճանապարհը
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ապրիլի 30-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Միրզոյանը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխա...
Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր
Բլինքենը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել դիմակայել Իրանի «աճող սպառնալիքին»
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն սկսել է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը երկրորդ ընթերցմամ...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ
ՌԴ Պետդուման մտադիր առաջնահերթ ռեժիմով քննարկել միգրացիոն արտաքսման նոր ռեժիմի մասին օրինագիծը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքն...
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վ...
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողով...
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»