Ադրբեջանական «Ազադլըք» թերթի աշխատակից և «Ադրբեջանական ժամ» ինտերնետային ծրագրի հաղորդավար Սեյմուր Խազին մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար և ազատազրկվել 5 տարի ժամկետով:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, նույն գործով մեկ այլ մեղադրյալ Մագերամ Հասանովը, որը Խազիին կռվի էր դրդել, ընդամենը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել:

Լրագրողի փաստաբանը նշել է, որ եթե լրագրողը չարդարացվի, դա կնշանակի, որ լրագրողին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, քանի որ նա ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ էր և քննադատում էր իշխանությանը:

Խազին ինքը հաղորդել է, որ իրեն անգամ չեն վերադարձրել նախօրեին կալանավայրում իրենից վերցրած վերջին խոսքի տեքստը:

«Իմ պապերին բռնաճնշել են 1937թվականին: Այժմ մեզ ճնշում է համակարգը, որն ստեղծվել է Ազգային անվտանգության բյուրոյի գեներալ Հեյդար Ալիևի կողմից: Մեր պայքարը ոչ թե պայքար է իշխանության և ընդդիմության, այլ բարու ու չարի միջև: Պետությունը հիմնվում է իրավունքի ու արդարության վրա, և մենք կվերականգնենք Ադրբեջան պետությունը», -ասել է նա:

Լրագրողը նաև նշել է, որ իր ձերբակալությունը պատվիրել է  Իլհամ Ալիևն ու նրա աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, քանի որ իր հաղորդման ընթացքում նա բացահայտել է կառավարության հանցագործությունները: