Հարևան երկրի կարակոյունլու նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի տոնակատարությունների առթիվ նորից ռազմատենչ «բլթբլթոցներ» է արել:

Ալիևեի «հայտարարությունների» հակասականությունը և տրամաբանության բացակայությունը ուղղակի ակնհայտ են:

Հոխորտանքների բովանդակությունը այնքան մառազմատիկ են, որ նույնիսկ չարժե դրանց ուշադրություն դարձնել: Պարզապես առանձնացնենք երկու պահ:

Այսպես` խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից՝ Ադրբեջանի նախագահը շփման գծում լարվածության պատասխանատվությունը բարդել է Հայաստանի վրա, քանի որ «իրենք միշտ զսպվածություն են ցուցաբերում և հավատարիմ են միջազգային իրավունքին»:

Իսկ երկու պարբերություն հետո Ալիևը սկսում է հակասել իրեն` հերքելով իր նախորդ մտքի ճշմարիտ լինելը: Քննադատության սլաքն այս անգամ Հայաստանից շեշտակի թեքություն է վերցնում և ուղղում միջազգային հանրությանը: Ալիևը բառացիորեն հայտարարում է, որ «աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, միջազգային պայմանագրերը միայն թղթի կտորներ են և որևէ արժեք չունեն»:

Հիմա տրամաբանական հարց է առաջանում, եթե միջազգային իրավունքը չի գործում, ինչը պնդում է սույն «կենդանակերպը», ապա ինչի՞ն էր երկու պարբերություն առաջ հավատում ու հավատարիմ ադրբեջանական կողմը:

Իսկ եթե հավատարիմ են, ապա միայն ստին, կեղծիքին, մոլորությանը ագրեսիային, ու անմարդկային դրսևորումներին:

Նման հայտարարությունները իհարկե ներքին սպառման համար են, հասկանալի է, վարկ հեղինակություն չունեցոող պաշտոնյան պետք է միավորներ հավաքի փնովելով վատաբանելով ու մերժելով, ինչպես նաև սին խոստումներով, այնպիսի խոստումներով, որ ինքն էլ հաստատ չի հավատում դրան:

Վահագն Սարոյան-Facebook