Այսօր՝ մարտի 31-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին կզեկուցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- մասնավորապես գրել է նա: