Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետ Կամո Աղաջանյանի եւ այդ կառույցների մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ:
Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին ս.թ. մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի Դիանա Բաղրյանի սպանության օպերատիվ բացահայտման համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժային կառույցների աշխատանքներին եւ նրանց միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: