Նայում ես «6-րդ զգայարանն» ու ապշահար լինում: Այ, անխիղճներ, էս ո՞ւր եք տանում ժողովրդին: Մեր ժողովուրդը դարեր ի վեր աստվածապաշտ է եղել, իհարկե միշտ էլ բացառություններ եղել են, բայց անգամ գրականությունով, անգամ պատմությունով հայ հերոսը ոչնչացրել է նրան, ով դեմ է եղել քրիստոննեությանն ու Աստծուն, (վերհիշենք Սամվելին):

Մարդը միշտ դիմում է կողմնակի քայլերի, երբ հուսահատված է, լքված, առհասարակ, վատ վիճակում: 

Հիմա, երբ ժողովուրդն այս վիճակում է, վերջին հավատն եք մորթում նրա մեջ՝ հավատացնելով սև մոգությանն ու հակաաստվածային բաների:

Անցնեմ հարցի մյուս կողմին: Այն, որ այս շոուն իսկապես հետաքրքիր է ու նայվում է, դա չեմ ժխտի, բայց այն, որ այս հաղորդումը վեր է ածվել խայտառակության... դա անհերքելի է: Աչքովս ընկավ Մովսես Երեմյանի մասնակցությամբ հաղորդումը, որտեղ դեմքի լուրջ արտահայտությամբ կարողանում են զրպարտել կամ թեկուզ ճշմարտությունն ասել( բայց ի՞նչ իրավունքով, հայտնողը մեղավոր չէ, հաղորդման ֆորմատն է աբսուրդ) նրա նախկին ընկերուհու մասին... Եվ, բնականաբար, ազգի 98 տոկոսի գիտակցումը գնաց դեպի հայտնի դերասանուհի Անի Երանյանը, կամ թեկուզ ոչ նա և ուրիշը. սա անհեթեթություն է, և մեղավոր չեն այնտեղ նստած մասնագետները, նրանք իրենց գործն են անում, այլ բան է, թե ինչ է ուզում հաղորդման ֆորմատը: Նույն մասնակից- մասնագետների օգնությամբ կարելի էր ստանալ այլ ու ավելի հետաքրքիր էֆեկտ:

Ո՞վ կարող է պատասխան տալ եթեր հեռարձակվող այս խայտառակության համար:

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am