Այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշման նախագիծ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվելու է 15 մլն դրամ` Ջերմուկ քաղաքի մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար:

Սերգո Կարապետյանը անդրադարձավ, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի կարևոր նշանակություն, իսկ դրա զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ կազմակերպումը: