Ինչպես արդեն հայտնել ենք ՙԷյր Արմենիա՚ ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգել էին Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները:

Yerevannews.am-ը կրկին կապ հաստատեց Արսեն Ավետիսյանի կնոջ՝ Իզաբելլա Մելքումյանի հետ՝ հասկանալու համար ինչ նորություն կա Արսեն Ավետիսյանի առևանգումից: Վերջինիս ունեցած վերջին տեղեկության համաձայն Արսեն Ավետիսյանին չարաբաստիկ (հիշենք Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպը) Ավանից տեղափոխել են Պռոշյանի հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին: