1979 թվականին ծնված երևանաբնակ Քրիստինե Ամյանն ամուսնու հետ 1996 թվականին տեղափոխվում է Արցախ՝ Բերձոր, որտեղ էլ ծնվում են նրանց տասը զավաակները՝ հինգ աղջիկ և հինգ տղա: Փոքր երեխան երկու տրեկան է, իսկ մեծը՝ 17: Պետությունը ամուսնուն զրկել է հայրական իրավունքից՝ ոչ պատշաճ կյանք վարելու համար: Մեծ տղան՝ Սամվել Հակոբյանը, թողել է դպրոցը և կանգնել մայրիկի կողքին, որ կարողանա մեծացնել մնացած քույր ու եղբայրներին: Նրանցից միայն երկուսն են մանկահասակ, մնացածը հաճախում են դպրոց և ունեն լավ առաջադիմություն: 2015 թվականին ընտանիքի հետ մեծ դժբախտություն է տեղի ունենում: 2005 թվականին ծնված Մանվելը հիվադանում է հարբուխով, վիճակը ծանր է լինում, ուղեգրում են Երևան՝ ՄՌՏ-հետազոտության: Չնայած այն բանին, որ ընտանիքը բազմազավակ է և միակողմանի ծնողազուրկ, որևէ արտոնություններ չի հատկացվում, և առանց այդ էլ ծարահեղ պայմաններում գտնվող Հակոբյանները հայտնվում են ավելի ծանր կացության մեջ: Քրիստինեն, ընկնելով մեծ պարտքերի բեռի տակ, որդուն ենթարկում է բազմաթիվ հետազոտությունների, որոնց արդյունքում պարզվում է, որ երեխայի բոլոր օրգաններում և ավշային հանգույցներում առկա են չարորակ բջիջներ: Հիվանդությունն ունեցել է արագ զարգացման միտում: Մանվելն արդեն 4-րդ մանկական կլինիկայում ստացել է քիմիաթերապիայի երեք կուրս, չորրորդը պետք է ստանա սեպտեմբերի 2-ին: Քրիստինեն այժմ հինգ երեխաների հետ գտնվում է հայրական տանը՝ Երևանում, իսկ մնացած հինգը՝ մեծ տղայի խնամքի տակ Ղարաբաղում են: Քիմիաթերապիայի արդյունքում Մանվելի ատամներն ամբողջությամբ փչացել են և բժիշկը հանձնարարել է անհապաղ բուժում, որ հնարավոր լինի շարունակել կուրսը: Մայրն ու երեխաները ստիպված մեկնում են Ղարաբաղ, որ այնտեղ կարողանան անվճար բուժել երեխայի ատամները և վերադառնան կլինիկա՝ հետագա բուժումը ստանալու:

Մայրը, լինելով ծայրահեղ աղքատության մեջ, խնդրանքով դիմում է հանրությանը՝ բարեգութ մարդկանց:

Քրիստինե Ամյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ 2473800569000010 ՀՀ դրամ, 2474902176320000 ԱՄՆ դոլար, 2474902176320010 ԵՎՐՈ, 2474902176320020 ՌԴ ռուբլի, SWIFT: ASHBAM22:

Քրիստինեն ինքն էլ տառապում է երակների լայնացում հիվանդությամբ,սակայն համարում է որդու առողջացումը միակ և կարևոր նպատակն իր կյանքում. շուտով մոտ է սեպտեմբերի մեկը, երեխաները պետք է հաճախեն դպրոց, իսկ նրանք չունեն նույնիսկ ամենատարրական պայմանները, պետությունն էլ ոչնչով չի աջակցում: Քրիստինեի հեռախոսահամարն է՝ +37477 46 26 31, նրա մայրիկի՝ Գոհարի հեռախոսահամարը՝ +37498 91 59 00: