Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հոկտեմբերի 19-ին, ժամը 00.20-ին հաղորդում է ստացվել, որ Մուշ 2/2 թաղամասի 63 շենքի բնակարաններից մեկից «Սուր էկզոգեն, շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել նույն տան բնակիչներ` 2003 թ. ծնված Հրաչ Մ.-ն, 2008 թ. ծնված Անժելա Մ.-ն և 2015 թ. ծնված Անուշիկ Պ.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, տանը` գազօջախի վառարանից առաջացած շմոլ գազի հետևանքով:

Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: