Շուրջ հարյուր ոստիկան է ժամանել Սենա-Սեն-Դենի դեպարտամենտի Պյերֆիտ-սյուր-Սեն քաղաք, որտեղ փոստային բաժանմունքներից մեկում անհայտ անձ է փակվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Le Parisien-ին հղումով, դեպքի վայրում ոստիկանական ուղղաթիռ է պտտվում:

Միջադեպը տեղի ունենում այն նույն դեպարտամենտում, որտեղ այսօր առավոտյան ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ լայնամասշտաբ ոստիկանական գործողությունների էին անցկացվում:

Հատուկ գործողությունների ընթացքում 5 ոստիկան է վիրավորվել, 7 մարդ ձերբակալվել է, ևս 2-ը` ոչնչացվել: