«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պետք է ստանձնի իշխանական համակարգի պահպանմանն ուղղված կազմակերպված հանցագործությունները, այն է՝ ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, լրագրողների և ընդդիմության կողմից ընտրակեղծարարության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:

Իրավապահները, բնականաբար, արձանագրված ընտրակեղծիքներին արձագանքեցին` մի չնչին մասով քրգործեր հարուցելով: Բայց նույնիսկ հաշված այդ գործերի «գլխավոր դերակատար» ընտրակեղծարարների հովանավոր պաշտոնյաներն արդեն դժգոհում են իրավիճակից, և քննիչներն ու հետաքննիչները ստիպված են լինում ի պատասխան խորհուրդ տալ բոլոր «հարցերով» դիմել Կոստանյանին:

Ավելին` «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շատ քննիչներ դատախազներից գրավոր ցուցումներ են պահանջում` պատասխանատվությունը հետագայում իրենց վրայից գցելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: