2015թ-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն 2014թ. հունվար- դեկտեմբերի համեմատ աճել է 3.1%-ով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: Համաձայն դրա՝ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 5.2%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 11.7%-ով, շինարարության ծավալը՝ 0.3%-ով:

Աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը 7.7%-ով, ընդ որում, պետականը՝ 8.2%-ով, ոչ պետականը՝ 7%-ով:

2015թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին առևտրի շրջանառությունը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20.6%-ով, որից արտահանումը՝ 3.9%-ով է նվազել, իսկ ներմուծումը՝ 26.5%-ով: