«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից։ Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»։

Ավելին՝ վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում։

«Իրավունքին» հաջողվել է որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել Լ. Տեր-Պետրոսյանին աղիքային քաղցկեղի վիրահատության ենթարկած բժիշկներից մեկի մասին՝ ազգությամբ հայ Գալուստ Յուքարի։ Նախ նշենք, որ նա ծնվել է այժմյան Թուրքիայի Սիվաս (Արևմտյան Հայաստան, Սեբաստիա) քաղաքում, որտեղ մինչև 1915 թվականն ապրում էին հայեր։ Եվ բժշկական կրթությունը նույնպես ստացել է Թուրքիայում։ Ապրելով ԱՄՆ-ում և անգլերենից բացի տիրապետելով և թուրքերենին, և հայերենին, ասում են, որ նա իր հայ հիվանդների հետ շփվում է մայրենի լեզվով։ Բայց, հավանաբար, միայն սա չէ պատճառը, որ Լ. Տեր-Պետրոսյանը հենց Գ. Յուքարին է ընտրել իրեն բժիշկ»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: