Գրեթե բոլորս էլ այս կամ այն կերպ առնչվում ենք կենդանիների հետ։ Սակայն արդյո՞ք պատշաճ վերաբերմունք ունենք նրանց հանդեպ։

Ոմանք ասում են, որ մարդիկ կարող են կենդանիներին վերաբերվել այնպես, ինչպես ուզում են։ Ոմանք էլ այն կարծիքին են, որ նրանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում են մարդկանց։

Կենդանիները պետք է ունենան «իրավունքներ, և նրանց չպետք է վերաբերվենք որպես առարկաների կամ տնտեսական ռեսուրսների»։ Մենք չպետք է կենդանիներին մեր անձնական սեփականությունը համարենք կամ վարվենք նրանց հետ այնպես, ինչպես ուզում ենք: Եվ այստեղ խոսքն անգամ այն մասին չէ, որ կենդանին սպանվել է սննդի կամ գոյատևման համար, այլ այն , որ էկոհամակարգի մաս կազմող և ոչնչացման վտանգի տակ գտնվող այս կենդանին, միգուցե, անփույթ զվարճանքների ու խրախճանքների զոհ է դարձել:

21-րդ դարում մարդկային տգիտությունն ու արհամարհանքը բնության հանդեպ այնպիսի մեծ ծավալների է հասել, որ այսօր արդեն ահա այսպիսի դեպքերի ենք հանդիպում:

Սարսափելի այս կադրերը, հավանաբար, որսագողության տիպիկ օրինակներ են: Չնայած տարածքները դեռ ճշգրտվում են, սակայն Աշոտ Ավագյանի տեղեկացմամբ՝ ամենայն հավանականությամբ, մուֆլոնը գտնվել է «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում, քարայծը «Արևիկ» ազգային պարկում:

Կապանի օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի փոխանցմամբ լուսանկարները տրամադրվել են ՀՀ ԲՆ բնապահպանության Սյունիքի մարզային տեսչությանը և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին:

Տեղեկատվությունը Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի