Քիչ առաջ համացանցում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Զվարթնոց օդանավակայանում արտակարգ իրավիճակ է: Այնտեղ են ժամանում ոստիկանության, Ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ: 

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, ըստ ստացված տեղեկության, Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է ժամանի ժամը 20:45-ին:

YN.am-ին ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկությունը ճշտվում է, իսկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղետկացրեցին, որ նման ահազանգ չի ստացվել: 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս տեղեկություններ չուներ այն մասին, որ օդանավակայան են ժամանել ՊՆ սակրավորները: 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ևս հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ Զվարթնոց օդանավակայանում արտակարգ իրավիճակ չկա և այն աշխատում է բնականոն ընթացքով: Ըստ նրա, կոնկրետ 558 չվերթի մասին որևէ արտառոց տեղեկություններ չկան և այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ ինքնաթիռը Երևանում կլինի 19:40-ին և հետևաբար տեղական ժամանակով մոտ 17:00-ին այն պետք է օդ բարձրանա: