Charlie Hebdo սկանդալային երգիծական շաբաթաթերթը օրերս Բրյուսելում տեղի ունեցած ողբերգական պայթյունների թեմայով ծաղրանկար է հրապարակել:

Ծաղրանկարում պատկերված են օդանավակայանում ու մետրոյում ահաբեկչության կազմակերպիչները։ 

«Ջիհադականների վերջին խոսքերը՝ «Քո տեղը պատուհանի՞ մոտ է, թե՞ անցուղու»,- այսպես են մեկնաբանել նկարը։

Նշենք, որ առաջին խումբ պայթյունները տեղի են ունեցել Զավենտեմ օդանավակայանում, տեղի ժամանակով մոտ ժամը 8:00-ին: Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, որ պայթյուն է որոտացել նաև մետրոյի «Մաելբեկ» կայանում, որը գտնվում է ԵՄ կառույցների շտաբի մոտակայքում: