Ջորջ եւ Ամալ Քլունիները հաստատել են իրենց այցը Հայաստան: Այցի շրջանակներում նրանք կմասնակցեն Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը:

Հայտնի դերասան Ջորջ Քլունին պետք է հայտարարի հաղթողի անունը, իսկ նրա կինը` Ամալը, կուղեկցի նրան` որպես մասնավոր դեմք: Aurora մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին ու հանձնել մրցանակներ նրանց, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության:

Այս արարողությունը կկայանա ապրիլի 24-ին: Հանձնաժողովում ներառված են Նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելը, Օսկար Արիասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբոբին, ինչպես նաև Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, դատախազ Հիմա Ջիլանին ու Ավստրալիայի նախկին արտաքին գործերի նախարար Գարետ Էվանսը: