2015թ-ի պետական բյուջեով Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, կատարողականը 98,6%: Այս մասին ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ տեղեկացրել է ՀՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ աշխատակազմի ծախսերն աճել են մոտ 10%-ով: Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 մլն 729.000 դրամ:

Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64, 729 հազար դրամ:
Սարգսյանը ներկայացրեց ոչ ֆինանսական ցուցանիշերը ևս, ըստ որի՝ ընթացիկ մշտական աշխատանքին տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որին Նախագահի աշխատակազմն ակտիվ մասնակցություն է ունեցել:

Ըստ նրա՝ հաշվետու տարում ՀՀ Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 1200 ուղերձ և այլն: Նախագահը կատարել է 20 պետական պաշտոնական այց այլ երկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ավելի քանի 40 պաշտոնական անձանց ընդունել: