«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կվիրահատվի 10-14 օրից, որովհետև նրա ոտքի վերքը թույլ չի տալիս վերջնական ֆիքսացիայի մասին խոսել: Այս մասին «Էրեբունի» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է, բուժօգնության կարիք ունի:

Իսկ, թե երբ տեղի կունենան վիրահատությունները, պայմանավորված է վերքերի լավացման և ինֆեկցիայի բացակայության փուլից: