Գյումրի…սահմանամերձ և հարակից գյուղեր՝ Լուսաղբյուր, Աղին, Երազգավորս, Սարատակ, Մարմաշեն: Այս գյուղերում բնակվում են բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքներ, նրանց երեխաները, տատիկներ և պապիկներ: Երեխաներ, ովքեր գիտեն ինչ է քաղցը, ցուրտը, չունենալը, զրկանքները: Ծնողներ, ովքեր չգիտեն, թե ինչպես կերակրել երեխաներին: Մի քանի ընտանիքներում կան հաշմանդամ երեխաներ, ընտանիքի հաշմանդամ անդամներ, հոգեկան խանգարվածություն ունեցող երեխաներ: Կիսաքանդ տնակներ, անմխիթար վիճակում գտնվող շինություններ, կացարաններ…

Թվով 21 ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքների այցելություն է կազմակերպվում: Նախատեսվում է տրամադրել՝ մի քանի ամսվա սնունդ, հագուստ, ձմեռվա համար վառելափայտ, գրենական պիտույքներ, հնարավորության դեպքում նաև առաջին անհրաժեշտության տեխնիկա՝ սառնարան, ինչպես նաև հաշմանդամ բալիկներից մեկի համար քայլակ և հաշմանդամ մի աղջկա համար անվասայլակ:

Հագուստը, կոշիկներն ու դպրոցական պիտույքները հավաքվում են Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի վայրում յուրաքանչյուր օր ժամը 13:00-20:00: Տեղը չգտնելու դեպքում կարող եք զանգահարել 096 257555 հեռախոսահամարով:

Հագուստը տրամադրելիս խնդրում ենք նախապես լվանալ, արդուկել և փոխանցել միայն հագնելու համար պիտանի հագուստ, իսկ կոշիկները, հողաթափերը՝ միայն նոր: Կարող եք տանել նաև դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և խաղալիքներ /եթե փափուկ խաղալիքներ են, ապա մաքուր, իսկ մնացածը՝ պիտանի, առանց կոտրվածքների/:
Այցը նախատեսում ենք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է անձամբ մասնակցել և ներկա գտնվել այցին:

Ստորև ներկայացված հաշվեհամարներին փոխանցում կատարելիս նպատակ բաժնում նշեք, որ փոխանցում եք Գյումրի այցի համար, եթե նշելն անհնար է անձնական նամակով կամ մեկնաբանություններում գրեք, որպեսզի գրանցվի:

Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999

Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Yandex Money-410013785497853

PayPal - help-ngo@yandex.ru