Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Հ.-ն:

Սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արտակ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում սպանվել է Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանը և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։ Սպանվածը հայտնի էր Կոնդեցի Հարութ անունով։