ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ այս Ստեփանյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: