Այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց արտահերթ նիստ հրավիրելու որոշման նախագիծը՝ հրատապ հարցերով քննարկման համար:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդ­վա­ծով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի հոկտեմբերի 17 -ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ»: