Լոռու մարզի կենսական նշանակություն ունեցող Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը ձյան առատ տեղումների հետևանքով փակ է, միայն երբեմն-երբեմն մեծ ջանքերի շնորհիվ միակողմանի բացվում է:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ուրասար համայնքի ղեկավար Արթուր Սավթալյանն ասաց, որ թեպետ աշխատանքներ են տանում ճանապարհը բացելու համար, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս ճանապարհը լիարժեք գործածել:

«Հիմա աշխատանքներ են տարվում տեխնիկայի միջոցով ճանապարհը բացելու համար: Ահավոր ձյուն ու բուք է մեր մոտ: Անընդհատ բացում ենք, փակվում է»,- ասաց Արթուր Սավթալյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ արտակարգ դեպքերի, շտապ օգնության անհրաժեշտության դեպքում միակ ելքը քարշակներն են. «Արտակարգ դեպքերում քարշակի օգնությամբ, դաշտի ճանապարհներով ենք անցկացնում մեքենաները»: