Հայկական կարմիր խաչի ընկերությունը հրավիրում է բոլոր այն անձանց ուշադրությունը, ովքեր հակամարտությունների, աղետների կամ տարաբնույթ ճգնաժամերի հետևանքով տարանջատվել են իրենց ընտանիքների այլ անդամներից և չեն տիրապետում որևէ տեղեկության հարազատների մասին, ապա օգնության է գալիս միջազգային մարդասիրական շարժման «Որոնում» ծառայությունը, որը գործում է փոխադարձ վստահության և գաղտնիության սկզբունքով:

Ընկերակցության գթասիրտ մասնագետները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները և իրականացնում ընտանեկան կապերը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ընտանիքի անդամների որոնումից մինչև անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնում, ինչպես նաև զոհվածների շիրիմների վայրի հաստատում:


Կազմակերպության ծառայությունը օգնում է նաև իրականացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահատակված, անհետ կորած կամ գերի ընկնելու փաստը հաստատելուն ուղղված միջոցառումներ:

Մանրմասները՝ տեսանյութում: