Սպասված նորություն Բլոտի և Նարդու սիրահարների համար: Betconstruct-ը, սիրված երկու խաղերի՝ Բլոտի և Նարդու Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ, Հայաստանում կազմակերպում է Եվրասիական առաջնություններ՝ անհատական մրցակարգով:

Թե Նարդին, թե Բլոտը վաղուց են բակային կարգավիճակից անցել սպորտայինի: Մասնակցելով մրցաշարերին, խաղացողները ցուցադրում են իրենց հնարավորությունները, զգում են մրցակցության հաճելի լարվածությունն ու հաղթանակի բերկրանքը:

Մինչ Եվրասիական առաջնության եզրափակիչ փուլը, որն անցկացվելու է կենդանի մրցումներով, տեղի են ունենալու օնլայն նախընտրական մրցաշարեր:
Նարդու և Բլոտի առցանց մրցումներն անցկացվելու են vivarobet.am կայքում: Փետրվարի 1-ից մարտի 31-ը շաբաթական երեք անգամ կանցկացվեն մրցաշարեր՝ ընդամենը 1 դոլարին համարժեք մուտքավճարով, առանց ռեբայի հնարավորության: Յուրաքանչյուր մրցաշարից հետո մասնակիցները կստանան միավորներ, որոնց կավելացվեն ամեն հաջորդ մրցաշարի ավարտից հետո ձեռք բերված միավորները: Արդյունքում ձևավորված մրցաշարային ամփոփիչ աղյուսակի 1-ից 46 տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան եզրափակիչ փուլի ուղեգրեր:

Եզրափակչում հայտնվելու հնարավորություն կունենան նաև նշված ժամանակահատվածում ռեյք ռեյսում 1-ից 6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Եվս 4 ուղեգիր կտրամադրվի WildCard–ով:
Ավելացնենք, որ սահմանված է բավական մեծ մրցանակային ֆոնդ՝ 11 միլիոն դրամ, յուրաքանչյուր խաղաձևում կբաշխվի՝ 5.5-ական միլիոն դրամ:
Եվրասիական առաջնության եզրափակիչը Բլոտ և Նարդի խաղացողների համար շատ լավ հնարավորութուն է ցուցադրելու մտավոր խաղերին տիրապետելու սեփական ունակությունները:
Եվրասիական առաջնության և օնլայն մրցաշարերի մանրամասներին, ինչպես նաև մրցանակային ֆոնդի բաշխման կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: