«Հրապարակ»-ի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը դեռ չի հավաքել իրերը` իրեն պատկանող ՀՀԿ-ական «ապարտամենտի» գրեթե երկրորդ հարկի ողջ ձախ թևն զբաղեցնող բավականին շքեղ աշխատասենյակից, որտեղ նստում էր որպես ՀՀԿ փոխնախագահ:

Ըստ «Հրապարակ»-ի ՀՀԿ աղբյուրների, բավականին «կոմֆորտ» այդ սենյակն առաջիկայում կզբաղեցնի այլևս ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, այդ սենյակի դիմաց է գտնվում նաև մյուս Կարեն Կարապետյանի՝ «Տաշիրի» սեփականատիրոջ սենյակը: