«Ժամանակ» թերթը գրում է. «Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Ալբերտ Երիցյանը (Շտիրլից), վերջերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ «Ծառուկյան» դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, Ծառուկյանը զգուշացվել է, որ Երիցյանը որևէ պարագայում չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ներքաշված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մահափորձը կազմակերպելու մեջ կասկածվող որդու՝ 2009 թվականից փախուստի մեջ գտնվող Ռոբերտ Երիցյանին թաքցնելու մեջ։ Ալբերտ Երիցյանը զգուշացվել է, որ հեռու մնա քաղաքական ուժերից և ընդմիշտ մոռանա պետական կառավարման որևէ ասպարեզում հայտնվելու հեռանկարից»։