«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։

Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ ՀՀԿ-ում որոշ անհանգստություններ ունեն, որ նրանք են «հարամելու» ընտրությունները։ Ի դեպ, երեկ ՀՀԿ ԳՄ նիստը չի կայացել, կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, ժամը 16։30-ին։ Այս նիստում քննարկվելու է միայն ՀՀԿ ռեյտինգային ցուցակը, համամասնական ցուցակը քննարկելու համար թերեւս մի նիստ էլ կհրավիրվի՝ փետրվարի 15-ին, եւ հաստատված ցուցակը մյուս առավոտյան՝ 16-ին, կներկայացվի ԿԸՀ»։